Բավականին արդյունավետ հանդիպում էր. Վահան Քերոբյանը հանդիպել է Կարոլին Գեգինատին
copy image url

Բավականին արդյունավետ հանդիպում էր. Վահան Քերոբյանը հանդիպել է Կարոլին Գեգինատին

Ներքին 3 տարի առաջ - 14:37 07-09-2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սեպտեմբերի 6-ին հանդիպել եմ Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Կարոլին Գեգինատին:

Բավականին արդյունավետ հանդիպում էր. քննարկել ենք Կառավարության նոր ծրագրով նախատեսված բարեփոխումներում եւ նախագծերում մեր միջազգային գործընկերոջ հնարավոր ներգրավվածությունը եւ աջակցությունը։

Միջազգային լավագույն փորձի եւ փորձառության փոխանցումը կարող է ամուր հիմքերի վրա դնել ցանկացած նոր նախաձեռնություն։