Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում այրվել է  30 հա խոտածածկ տարածք
copy image url

Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում այրվել է 30 հա խոտածածկ տարածք

Ներքին 3 տարի առաջ - 21:27 04-09-2021

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել` 16:02-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: