Խոտ գյուղում այրվել է մոտ 16 հա խոտածածկ տարածք
copy image url

Խոտ գյուղում այրվել է մոտ 16 հա խոտածածկ տարածք

Ներքին 2 տարի առաջ - 23:21 13-08-2022
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում այրվում է ցորենի արտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ։