Not content with >300k badgers & dom. Tamworths to stir things up on NRs, some #rewilding proponents are greatly in favour of the widespread re-establishment of wild boar, but what then happens in the urban fringe?
— Paul Tout (@adriawildlife) December 31, 2020
Italy is a case in point. 1/2 pic.twitter.com/G9n2i9KwOL
Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լացիոյի տարածաշրջանի՝ «Իտալիայի մայրաքաղաքում վարազների զանգվածային և անվերահսկելի ներխուժման» պատճառով: Հարուցվել է քրեական գործ:: Հաղորդում է The Guardian- ը:
Վիրջինիա Ռագին նշել է, որ Լացիոյի կառավարման մարմինները չեն կարողանում իրականացնել «այդ կենդանիների կառավարման արդյունավետ ծրագրեր»:
Սկանդալը բռնկվել էր դեռ մայիսին՝ Հռոմի արվարձանում տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ ժամանակ սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որում վեց վարազ սուպերմարկետից նոր դուրս եկած կնոջ ձեռքից խլում են գնված մթերքները։ Դրանից հետո համացանցում սկսեցին հայտնվել՝ քաղաքում վայրի վարազներով այլ տեսանյութեր: