Նիդեռլանդներում, հարաբերությունների մեջ գտնվող համասեռական տղամարդկանց թույլատրվել է արյուն հանձնել
copy image url

Նիդեռլանդներում, հարաբերությունների մեջ գտնվող համասեռական տղամարդկանց թույլատրվել է արյուն հանձնել

Ավելին 3 տարի առաջ - 20:41 02-09-2021

Արյան բանկի Sanquin ընկերությունը հաղորդել է, որ կանոնավոր հարաբերություններ ունեցող գեյ և բիսեքսուալ տղամարդիկ իրավունք կունենան արյուն հանձնել առանց սահմանափակումների: Այս մասին հայտնում է Nederlandse Omroep Stichting-ը:

Մինչ այդ ԼԳԲՏ տղամարդկանց թույլատրվում էր արյուն հանձնել միայն միասեռ հարաբերություններից չորս ամսվա ընթացքում ձեռնպահ մնալու դեպքում՝ սեռավարակների ռիսկը նվազեցնելու պատճառով: Այժմ հնարավոր կլինի արյուն նվիրաբերել առանց սահմանափակումների, բայց միայն այն դեպքում, եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեք մեկ սեռական զուգընկեր: