Նիդեռլանդներում դեռահասը դատարանի միջոցով COVID-ի դեմ պատվաստվելու իրավունք է ստացել
copy image url

Նիդեռլանդներում դեռահասը դատարանի միջոցով COVID-ի դեմ պատվաստվելու իրավունք է ստացել

Արտաքին 3 տարի առաջ - 11:35 25-09-2021

Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքում 12-ամյա տղան որպեսզի կարողանա այցելել իր մահամերձ տատիկին՝ դիմել է դատարան և շահել է COVID-19-ի դեմ պատվաստվելու իրավունքի համար դատը, հաղորդում է BBC-ն:

Երեխան ցանկացել է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իր տատիկի հետ, որը թոքերի մետաստատիկ քաղցկեղով էր տառապում և «գտնվում էր իր կյանքի վերջին փուլերում»: Ընդ որում, տղայի հայրը դեմ է եղել՝ պնդելով, որ պատվաստանյութերը «փորձարկման փուլում են» և «վտանգ են ներկայացնում» վերարտադրողական օրգանների համար և որ դրանք «գիտական ​​հիմք չունեն»:

Դատավորը որոշել է, որ երեխան պետք է հնարավորինս շուտ պատվաստվի, քանի որ նրա շահերն ավելի կարևոր են հոր մտավախություններից:

Նիդեռլանդներում պատվաստումները ցուցված են 12-17 տարեկան դեռահասների համար, սակայն մինչև 17 տարեկան երեխաների պատվաստման համար պահանջվում է ծնողների համաձայնությունը: Տղայի մայրը պաշտպանել է նրա հայցը, սակայն զույգը բաժանված է: Համաձայն հոլանդական օրենսդրության, եթե ծնողները չեն կարողանում համաձայնության գալ, դատավորը պետք է որոշում կայացնի՝ հօգուտ երեխայի շահերի: