Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացառել են COVID-19-ը՝ որպես շնչառական հիվանդություն՝ ապացուցելով, որ կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունն անոթային հիվանդություն է, հայտնում է Journal Circulation Research-ը:
Գիտնականները պարզել են, որ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հազը և թոքերի ֆունկցիայի խանգարումը, տարածված չեն COVID-19-ի դեպքում, մինչդեռ արյան խցանումները գրեթե ամենուր են առաջանում: Ամերիկացի գիտնականները դա վերագրել են կորոնավիրուսի S- սպիտակուցի գործողությանը, որն ազդում է ACE2 ընկալիչի վրա:
Այս ազդեցության արդյունքում էներգիա է արտազատվում, որն առաջացնում է էնդոթելիում՝ արյան զարկերակների արտաքին մակերեսի քայքայում: