Նորզելանդացի նախարարի որդին հարցազրույցի ժամանակ գազարով ներխուժել է սենյակ

Ավելին 3 տարի առաջ - 21:59 31-08-2021

Նոր Զելանդիայի սոցիալական զարգացման նախարար Կարմել Սեպուլոնիի արտասահմանյան ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նրա որդին սենյակ է մտել և տեսախցիկի առջև սկսել է գազար թափահարել: Այս մասին գրում է USA Today- ը:

Տղան, նկատելով, որ մայրը զբաղված է, սկսել է խանգարել նրան և բղավել, իսկ նախարարը գազարը խլելու անհաջող փորձեր է արել։

«Այն պահը, երբ դուք հարցազրույց եք տալիս Zoom-ով, և որդիդ վազում է սենյակ՝ բղավելով և թափահարելով գազարը, որը նման է տղամարդու դեֆորմացված օրգանի: Եվ այո, հիմա ես ծիծաղում եմ այս իրավիճակի վրա, բայց ոչ այդ պահին»: - գրել է նախարարը Twitter- ի իր միկրոբլոգում: