ԱՄՆ-ում Tesla մակնիշի ավտոմեքենան բախվել է ոստիկանական մեքենային, երբ սպան մոտեցել է վարորդներից մեկին օգնելու համար: Այս մասին հայտնում է Metro-ն:
Վթարը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի մերձակայքում: Ոստիկանությունից հայտնում են, որ Tesla Model 3 մակնիշի ավտոմեքենան բախվել է իրենց Dodge Charger-ին և մոտակայքում գտնվող Mercedes GLK 350 մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանը բարեբախտաբար խուսափել վթարից, իսկ Mercedes-ի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայրում գտնվող Tesla-ի վարորդը իրավապահ մարմինների աշխատակիցներին ասել է, որ օգտագործել է մասամբ ավտոմատացված համակարգ:
Ավելի վաղ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստովանել էր, որ մեքենաների ավտոպիլոտը հեռու է կատարյալ լինելուց: Ավտոմատ օդաչուի բետա տարբերակները փորձարկվում են ընկերության փորձարկողների կամ Tesla էլեկտրամոբիլների սեփականատերերի կամավորների կողմից: FSD-ի վերջին տարբերակում ընկերությունը ավելացրել է քաղաքային պայմաններում ինքնաբերաբար ղեկավարելու և չկարգավորված խաչմերուկները ինքնուրույն հաղթահարելու հնարավորությունը:
Անցյալ շաբաթ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության վարչությունը հետաքննություն է սկսել Tesla-ի մեքենաների մասնակցությամբ 11 վթարների վերաբերյալ: Միջադեպերի արդյունքում մեկ մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել: FSD-ի ավտոպիլոտը բոլոր դրվագներում ապացուցված էր: