98 տարեկան հասակում վախճանվել էՍենատոր Ռոբերտ Դոուլը
copy image url

98 տարեկան հասակում վախճանվել էՍենատոր Ռոբերտ Դոուլը

Արտաքին 3 տարի առաջ - 09:18 06-12-2021

Կիրակի օրը 98 տարեկան հասակում վախճանվեց Սենատոր Ռոբերտ Դոուլը: Նա իր ողջ կյանքի ընթացքում անխոնջ աշխատել է Հայոց ցեղասպանության ճանաչնան համար: Բազմաթիվ անգամներ հեղինակել և համահեղինակել է Հայաստանին և հայկական հարցերին աջակցող օրինագծեր:

Հայաստանի անկախության առաջին տարիներին Ռոբերտ Դոուլը հսկայական ջանքեր է գործադրել երկրաշարժից ավերված Հայաստանին ամերիկայն օժանդակություն հատկացնելու համար: Այդ տարիներին Հայաստանը խոշոր չափերի հասնող օժանդակություն է ստացել Միացյալ Նահանգներից: 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ, նույնիսկ վատառողջ վիճակում, նա ջանքեր էր գործադրում ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար: Պատերազմը խափանեց Սենատորի ծրագիրը:

Ամենից շատ դիտված