Յարոսլավլի թիվ 3 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, երեք մարդ մահացել է:
Տեղեկություններից մեկի համաձայն՝ վառվել է հիվանդասենյակի մահճակալներից մեկի ներքնակը: Սա հանգեցրել է նրան, որ անջատվել է թոքերի արհեստական օդափոխման սարքը, ինչը կրիտիկական է դարձել կորոնավիրուսով վարակված երեք պացիենտների համար:
Այլ տեղեկություններով, վառվել է հենց թոքերի արհեստական օդափոխման սարքը: Արդյունքում հրդեհը մարվել է հիվանդանոցի աշխատակիցների ուժերով: Երեք պացիենտների, սակայն, չի հաջողվել փրկել: