Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 71 պացիենտ 
copy image url

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 71 պացիենտ 

Արտաքին 3 տարի առաջ - 18:22 27-12-2021

Անցած մեկ օրում Վրաստանում ևս 71 պացիենտ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ COVID-19-ի զոհերի թիվը համավարակի ընթացքում հասել է 13.583-ի։

Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք։ Նախօրեին կատարվել է 19.701 թեստ. ՊՇՌ թեստ՝ 6863, հակագենի արագ թեստ՝ 12.838։

Առողջացել է ևս 3193 պացիենտ։ Երկրում COVID-19-ով հաստատված դեպքերի ընդհանուր թիվն է 925.354, ապաքինվածներինը՝ 885.056։

Ամենից շատ դիտված