Վրաստանում ևս 62 պացիենտ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Համավարակի ընթացքում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 10.300-ի։
Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5340 նոր դեպք։ Նախօրեին կատարվել է 55.301 թեստ. ՊՇՌ թեստ՝ 22.757, հակագենի արագ թեստ՝ 32.544։
Ապաքինվել է ևս 3631 պացիենտ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 743.511 է, ապաքինվածները՝ 681.919։