Լանա Դել Ռեյն արգելել է իր երգերի հետմահու թողարկումը
copy image url

Լանա Դել Ռեյն արգելել է իր երգերի հետմահու թողարկումը

Արտաքին 3 տարի առաջ - 13:12 20-08-2021

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյն ասել է, որ կտակի առանձին կետն արգելում է հետմահու թողարկել իր երաժշտությունը: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում:

Երգչուհին կիսվել է ամերիկացի ռեփեր Անդերսոն Պակի լուսանկարով, որը դաջվածք է արել թևին՝ նման արգելք սահմանելով իր երաժշտության հետմահու թողարկման վրա: Լուսանկարի մակագրությունում նշված է. «Դրանք պարզապես ցուցադրական էին և երբեք նախատեսված չէին հանրության համար»:

«Դա իմ կտակի մեջ է, բայց նաև նրա դաջվածքի վրա է»,- լուսանկարը մակագրել է Դել Ռեյը: