ՌԴ ԱՆ-Ն ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է  ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ COVID-19-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
copy image url

ՌԴ ԱՆ-Ն ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ COVID-19-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Արտաքին 4 տարի առաջ - 14:00 25-01-2021

ՌԴ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել կանանց հղիությունը պլանավորել կորոնավիրուսով վարակվելուց առնվազն 3 ամիս հետո: Նման ժամկետը թույլ կտա նվազեցնել բարդությունների առաջացման և պտղի վրա բուժման ընթացքում օգտագործվող դեղամիջոցների ազդեցության ռիսկը:

Մասնագետները նշում են, որ ընդհանուր առմամբ կանայք COVID-19-ը ավելի հեշտ են հաղթահարում, քան տղամարդիկ, բայց պետք չէ անտեսել կորոնավիրուսային վարակի հավանական հետևանքները վերարտադրողական առողջության վրա: