Մենք տարանջատում ենք խնձորը տանձից. Թուրքիան՝ Ուկրաինա սպառազինություն մատակարարելու մասին
copy image url

Մենք տարանջատում ենք խնձորը տանձից. Թուրքիան՝ Ուկրաինա սպառազինություն մատակարարելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:17 29-07-2021

Ռուսաստանը կարիք չունի անհանգստանալու Թուրքիայից Ուկրաինա զենքի մատակարարման համար: Այսպիսի հայտարարություն է արել նախագահ Ռեջեփ Էրդողանի ավագ խորհրդական Մյուջահիթ Քյուչյուքըլմազը ռուս լրագրողներին տված հարցազրույցում: Պաշտոնյան նշել է, որ մի երկրի հետ հարաբերությունները կարգավորելով՝ Թուրքիան խնդիրներ չի ստեղծում մյուսի հետ փոխգործակցության հարցում:

«Մենք տարանջատում ենք խնձորը տանձից: Թուրքիան հնարավորություն և դիվանագիտական ​​հմտություններ ունի՝ միաժամանակ տարբեր երկրների հետ բազմակողմ շփումներ և հարաբերություններ պահպանելու համար»,- ասել է Քյուչյուքըլմազը:

Նրա խոսքով, հանրապետությունը կշարունակի հարաբերություններ հաստատել տարբեր գործընկերների հետ «իր պահանջմունքներին ու շահերին համապատասխան»:

Ամենից շատ դիտված