Եթե Հայաստան ու Արցախ են տարանջատում, ուրեմն մենք ըստեղ սկի ապրելու իրավունք չունենք. արցախցի
copy image url

Եթե Հայաստան ու Արցախ են տարանջատում, ուրեմն մենք ըստեղ սկի ապրելու իրավունք չունենք. արցախցի

Ներքին 1 տարի առաջ - 23:20 18-01-2024
Oragir.News-ի տեղեկություններով` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու դիմաց ստիպում են, որ հրաժարվեն իրենց փախստականի կարգավիճակից և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, ըստ մեզ դիմած արցախցիների, նշանակում է զրկվել մի շարք արտոնություններից։ Մեզ դիմած արցախցիներից շատերը հրաժարվել են պետական ապարատում աշխատել, որպեսզի չփոխեն անձնագրերը։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Արթուր Բ․-ն 18 տարի ՊԲ զորքերում է ծառայել, Հայաստանում որ կարողանա շարունակել ծառայությունը, պիտի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանա, որին ինքը դեմ է, որովհետև եթե վերցնի ՀՀ քաղաքացու անձնագիր, ապա պետությունը պարտավորություններ չի ունենա իր հանդեպ որպես բռնի տեղահանվածի։

«Ասում են՝ անձնագիրդ փոխի, ՀՀ քաղաքացի դարձի, որպեսզի կարողանաս քո գործը շարունակել, հրաման կա, որ էդտեղ միայն ՀՀ քաղաքացին կարա աշխատի, բայց Արցախի քաղաքացին իրավունք չունի։ Ես իմաստը չեմ հասկանում, եթե էս անձնագիրը նույնն ա, տեսեք՝ գրած ա Հայաստանի Հանրապետություն, բա ինչի են շրջանցում Սահմանադրությունը, խի փոխեմ։ Իմ կարծիքս էն ա, որ մարդկանց ուզում են խաբել, որ փախստականի կարգավիճակից զրկեն ու իրենց ջեբերը լցնեն, պարզ ա, որ մենք նույն արտոնությունները չենք ունենա։ Սրանք արժանի չեն, որ գնաս ծառայես, ափսոսում եմ էն տղոնցը, ովքեր զոհվեցին սրանց համար, սրանք անասունից չեն տարբերվում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի զինվորականը։

Արթուր Բ․-ի խոսքով`աշխատանքի են ընդունում նախապայմանով, որը հեչ պետք չէ։

«Խի փոխեմ անձնագիրս, սա Ադրբեջանի անձնագիր չէ, Ռուսաստանի անձնագիր չէ, նույն Հայաստանի Հանրապետությանն է, իսկ եթե Հայաստան ու Արցախ են տարանջատում, ուրեմն մենք ըստեղ սկի ապրելու իրավունք չունենք»,-նշեց արցախցի սպան։

Նման խնդրով մի քանի արցախցիներ ևս դիմել են մեզ։

Ամենից շատ դիտված