Ըստ էության․ Ո՞վ եք դուք․ Սերժ Սարգսյանի «տանձից» եք կախվում՝ ձեր առաջնորդին գովելու համար

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընակել ենք ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանին։

Նրա հետ խոսել ենք նույնիսկ համազգային հարցերում ընդդիմության չմիավորվելու, ընդդիմության ներսում ատելություն քարոզելով իշխանություններին օգնելու, Հայաստանի վերածննդի և զարգացման ճանապարհի և մի շարք այլ հարցերի մասին։

Անդրադառնալով ընդդիմության չմիավորվելու հարցին՝ Դավիթ Մկրտչյանը նկատեց։ «Ով է ասում՝ ընդդիմությունը չի միավորվում։ Հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ուղղակի։ Բնական է նման հարցերում բոլոր տարաձայնությունները դրվեն մի կողմ և միավորվեն։ Ես մասնակցում էի այդ ակցիային, շատ քիչ մարդ կար, ընդդիմությունն այնտեղ էր, բայց չպիտի մենակ ընդդիմությունը լինի, ամբողջ 10 մլն հայով պետք է ոտքի կանգնեն, այս իշխանության վրա հույս դնել պետք չի, սրանք ոչինչ չեն անի, որովհետև սրանք թուրքերի ներկայացուցիչներն են այստեղ՝ կզած, վախկոտ, դավաճան իշխանություններ են»,- ասաց նա։

Խոսելով այն թեզի մասին, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել Սերժ Սարգսյանը, Մկրտչյանը որակեց դա անբարոյականություն։ «Սերժ Սարգսյանին մեղադրել Նիկոլին բերելու մեջ անբարոյականություն է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հանրությունը մերժեց 3-րդ հանրապետության սիմվոլ Սերժ Սարգսյանին, իշխանության բերելով, ըստ նրա՝ դավաճան Նիկոլ Փաշինյանին։

«Ես երևի միակ մարդն եմ, որ հարգում եմ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ իհարկե Սերժ Սարգսյանին։ Ես հեռացա Քոչարյանից, որովհետև իր աջակիցների էն տակի մասը իրենց առաջնորդներին գովելու համար կախվում էր Սերժի «տանձից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։