Բորիս Ջոնսոնը արքայազն Չարլզին ծիծաղեցրել է սպանված ոստիկանների հուշահամալիրի բացման ժամանակ

Ավելին 3 տարի առաջ - 19:27 28-07-2021

Վարչապետ Բորիս Ջոնսոնը սպանված ոստիկանների պատվին հուշատախտակի բացման ժամանակ անձրևանոցը բացելիս շրջել է այն։ Արքայազն Չարլզը և արարողության մյուս մասնակիցները չեն կարողացել զսպել ժպիտը: Այս մասին հայտնում է Express-ը:

Արարողությունը տեղի է ունեցել անձրևի տակ, և ներկաները, ներառյալ Ջոնսոնը և Չարլզը, բացել են իրենց անձրևանոցները: Երբ հորդառատ հեղեղը դադարել է, վարչապետը որոշել է ծալել անձրևանոցը, բայց այն քամու ազդեցությամբ ծալվել է ներսից: Բրիտանական թագաժառանգը, տեսնելով անձրևանոցը շտկելու նրա ապարդյուն փորձերը, ծիծաղել է:

Հանդիսատեսը շարունակում էր ժպտալ նույնիսկ այն ժամանակ, երբ Ջոնսոնին հաջողվում է ուղղել չարաճճի անձրևանոցը: Վարչապետը ևս ժպտացել է՝ ընդունելով իր դրության ծիծաղելիությունը:

Հուշատախտակը տեղադրվել է Ստրաֆորդշիրում և նվիրված է բոլոր իրավապահ մարմինների այն աշխատակիցներին, ովքեր մահացել են գործակալության հիմնադրումից ի վեր՝ 1749 թվականից:

Արարողության ավարտին Ուելսի արքայազնը, շնորհակալություն հայտնելով ոստիկանության արիության և անձնազոհության համար, ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում