Բորիս Ջոնսոնը և Յենս Սթոլթենբերգը հորդորել են Մինսկին ազատ արձակել քաղբանտարկյալներին
copy image url

Բորիս Ջոնսոնը և Յենս Սթոլթենբերգը հորդորել են Մինսկին ազատ արձակել քաղբանտարկյալներին

Արտաքին 3 տարի առաջ - 20:22 02-06-2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բելառուսական իշխանություններին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին և բացատրել Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպը: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է Լոնդոնում ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ ունեցած բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք դատապարտել են Բելառուսի կողմից վերջերս ձեռնարկված գործողությունները Ռոման Պրոտասևիչին և Սոֆիա Սապեգային ձերբակալելու համար: Նրանք համաձայնվել են, որ բելառուսական ռեժիմը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և լիարժեք բացատրություն տա կատարվածի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որն ինքնաթիռում էր, ձերբակալվել է բելառուսական իրավապահ մարմինների կողմից։

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ամենից շատ դիտված