Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու հետ
copy image url

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու հետ

Ավելին 3 տարի առաջ - 10:25 30-05-2021

Ինչպես հայտնում է DailyMail-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գաղտնի արարողությամբ ամուսնացել է իր ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի է, որ նրանք նշանվել են 2019 թվականին:

Թերթի տվյալներով՝ 56-ամյա Ջոնսոնը ամուսնացել է 33-ամյա Քերի Սայմոնդսի հետ Ուեսթմինսթերի կաթոլիկ տաճարում: Արարողությանը ներկա են գտնվել նրանց ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները: Չնայած՝ հրավիրատոմսերում նշված է եղել ամուսնության ամսաթիվը 2022 թվականի հուլիսի 30, զույգը որոշել է ամուսնանալ հապճեպ և գաղտնի:

30 հոգուց բաղկացած հյուրերի ցուցակը դեռ գաղտնի է պահվում: Նշվում է, որ նույնիսկ Բեյքերի փողոցում գտնվող վարչապետի նստավայրի աշխատակիցները տեղյակ չէին առաջիկա արարողության մասին:

Ամենից շատ դիտված