Բրիթնի Սփիրսը սենյակի մեծության նկար է նկարել

Ավելին 3 տարի առաջ - 21:32 28-07-2021

39-ամյա ամերիկացի փոփ երգչուհի, դերասանուհի, պարուհի, երգերի հեղինակ, Գրեմմի մրցանակակիր Բրիթնի Սփիրսը պարզվում է նաև նկարիչ է, չնայած՝ շատ յուրօրինակ: Նա իր Instagram-ում պատմել է, որ սենյակի մեծության հսկա նկար է ստեղծել: Իր ստեղծագործությունը նա նկարագրել է որպես «ըմբոստ, գունագեղ, կենսունակ, համարձակ, ինքնաբուխ և կախարդական»:

«Ինչպես գիտեք, իմ կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունենում», - իր բաժանորդներին է դիմել Բրիթնին: Նա նշել է, որ ինչ-որ պահի իրեն կոտրված է զգացել, ուստի վերցրել է սպիտակ թուղթը և ներկերը: Երգչուհին գրել է, որ ինքը պրոֆեսիոնալ նկարիչ չէ, բայց աշխատանքի ընթացքում հաստատ իրեն հենց այդպես է զգացել: Նա համաձայնել է, որ միգուցե «հիմարությամբ է զբաղվել», բայց բացատրել է, որ գույների այս խառնաշփոթ համադրությունը արտահայտում է այն, ինչ ինքը զգում է այս պահին և ցույց է տալիս իր իրական դեմքը:

Նա հավելել է․ «Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ այնտեղ ինչ-որ տեղ ձուկ կա»։