Բրիթնի Սփիրսը մտադիր է ավարտել կարիերան
copy image url

Բրիթնի Սփիրսը մտադիր է ավարտել կարիերան

Ավելին 3 տարի առաջ - 20:14 06-07-2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսը մտադիր է ավարտել կարիերան, այս կապակցությամբ նրանից հեռանում է երկար տարիներ նրա հետ աշխատած մենեջեր Լարի Ռուդոլֆը: Այս մասին հայտնում են Deadline and Variety պարբերականները՝ վկայակոչելով Ռուդոլֆի կողմից Սփիրսի խնամակալներին ուղղված նամակը:

Երգչուհին հանդես է գալիս գրեթե 25 տարի, և գրեթե այս ամբողջ ժամանակ Ռուդոլֆը համագործակցել է նրա հետ: 2008 թվականից ի վեր Բրիթնին ճանաչվել է մասամբ անգործունակ և գտնվում է իր հոր ՝ Ջեյմս Սփիրսի խնամակալության ներքո, որը «Bessemer Trust» փաստաբանական գրասենյակի հետ միասին վերահսկում է դստեր ֆինանսները, իսկ նրա փաստաբան Ջոդի Մոնտգոմերիին՝ նրա անձնական կյանքն ու առողջությունը:

Ռուդոլֆը, Բրիթնիի հորն ուղղված նամակում, գրում է, որ նա ավելի քան երկուսուկես տարի չի շփվել նրա հետ, քանի որ վերջինս նրան տեղեկացրել է, որ անորոշ ժամանակով ընդմիջում է ելույթները: Իսկ այն բանից հետո, երբ իմացել է կարիերան ավարտելու՝ Բրիթնիի ծրագրերի մասին, նա որոշել է պաշտոնապես հեռանալ, քանի որ նա այլևս իր ծառայությունների կարիքը չունի: Այնուամենայնիվ, նա պատրաստ է վերսկսել համագործակցությունը, եթե Բրիթնին ցանկանա: