Հարավաֆրիկյան Հանրապետությունը թողարկել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը
copy image url

Հարավաֆրիկյան Հանրապետությունը թողարկել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Արտաքին 3 տարի առաջ - 23:26 26-07-2021

Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահական համակարգը թողարկել է կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 26-ին, հաղորդել է EWN ռադիոկայանը:

«Գկեբերհա քաղաքի մեր հաստատությունը թողարկել է պատվաստանյութերի իր առաջին խմբաքանակը` օգտագործելով Johnson & Johnson դեղագործական խմբի տեխնոլոգիան: Արտադրված պատվաստանյութի բոլոր 1,45 միլիոն չափաբաժինները այս շաբաթ կբաշխվեն տարբեր վայրերում գտնվող պատվաստումների կենտրոնների մեջ», - հայտարարել է ՀԱՀ-ի Aspen դեղագործական ընկերության խոսնակ Ստավրոս Նիկոլաուն:

Ըստ նրա՝ Գկերբերհայի գործարանը տարվա ընթացքում նախատեսում է ամսական արտադրել մինչև 25 միլիոն դեղաչափ: Դեղը կուղարկվի Աֆրիկայի այլ երկրներ ևս:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀԱՀ-ի կառավարությունը հայտարարել է, որ աֆրիկյան երկրների համար Pfizer-BioNTech կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը կսկսվի Քեյփթաունում 2022 թվականին:

Ամենից շատ դիտված