Ներկրվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
copy image url

Ներկրվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Ներքին 3 տարի առաջ - 14:28 03-08-2021

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50.400 դեղաչափ:

Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

«ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: