Հայաստանը ստացել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
copy image url

Հայաստանը ստացել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Ներքին 3 տարի առաջ - 20:09 30-08-2021

Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը՝ 15 000 անձի համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ շեշտելով, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է:

«Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ներկրված խմբաքանակն, ըստ աղբյուրի, այժմ մաքսազերծվում է: