Իրաքի COVID-հիվանդանոցում բռնկված հրդեհի արդյունքում առնվազն 40 մարդ է մահացել
copy image url

Իրաքի COVID-հիվանդանոցում բռնկված հրդեհի արդյունքում առնվազն 40 մարդ է մահացել

Արտաքին 3 տարի առաջ - 09:03 13-07-2021

Իրաքի հարավային Դի Քար նահանգի Էն-Նասիրիա քաղաքում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի: Առնվազն 70 մարդու հաջողվել է փրկել, երկուշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Ըստ նախնական տվյալների՝ «Իմամ Հուսեյն» COVID-հիվանդանոցում հրդեհի պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է եղել: Հեռուստաընկերության տարածած կադրերում երևում է, թե ինչպես է հրդեհը տարածվում ամբողջ շենքով մեկ: Մի քանի տասնյակ մարդ այս պահին արգելափակված է հիվանդանոցում: Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի տարածումը:

Տարածաշրջանի առողջապահության նախարարությունն արտակարգ դրություն է հայտարարել: Տեղական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արաբական հանրապետության վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմը ողբերգության վայր է մեկնել:

Ամենից շատ դիտված