Նյու Յորքում 19 մարդ է զոհվել բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով. AP
copy image url

Նյու Յորքում 19 մարդ է զոհվել բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով. AP

Արտաքին 3 տարի առաջ - 09:05 10-01-2022

Առնվազն 19 մարդ է զոհվել Նյու Յորքի բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին կիրակի օրը հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայության աղբյուրին։

Ըստ պարբերականի տվյալների, զոհվածներից ինը՝ երեխաներ են։ Հրդեհը բռնկվել է քաղաքի հյուսիսային Բրոնքս շրջանում գտնվող Twin Park բարձրահարկ շենքում։

Դեպքի վայր ժամանած քաղաքապետ Էրիկ Ադամսի խոսքով, սա քաղաքի պատմության մեջ զոհերի թվով ամենախոշոր հրդեհներից է. տուժել է 63 մարդ, նրանցից 32-ի կյանքը վտանգի տակ է։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Ամենից շատ դիտված