Զոհված տղաների հիշատակին կառուցվող մատուռի պատին խաչի պատկեր է հայտնվել
copy image url

Զոհված տղաների հիշատակին կառուցվող մատուռի պատին խաչի պատկեր է հայտնվել

Ներքին 3 տարի առաջ - 15:42 06-07-2021

Հայ-թուքական սահմանային մի գյուղում՝ Անիի արվարձաններում, զոհված և անհայտ կորած զինվորների հիշատակին կառուցվում է Սուրբ Ավետիս մատուռը, որի խորանի պատին մի քանի օր առաջ գյուղի բնակիչները նկատել են խաչի պատկերը: Գյուղացիներն ու մատուռը կառուցողները վստահեցնում են՝ այն նախկինում չի եղել։

«Տվյալ տարածքները նախկինում և հիմա էլ սրբավայրեր են: Այն սարը, որի վրա կառուցվում է մատուռը, ուխտատեղի է: Ընդհանրապես մարզի այդ հատվածում ծայրահեղ աղքատություն է, հողերն էլ՝ չոր ու անջրդի, ուստի մենք մի շարք գյուղատնտեսական ծրագրեր ենք այստեղ իրականացրել: Երբ տղաները զոհվեցին, առաջարկ եղավ եկեղեցի կառուցել, քանի որ գյուղի եկեղեցին դեռ վաղուց քանդվել էր, ու գյուղացիները սրբատեղի չունեն: Տարբեր տեղերից բերված և գյուղում պահպանված խաչքարերից սկսեցին մատուռ կառուցել՝ ի հիշատակ մեր հերոսների»,- պատմում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը և հավելում, որ մատաղ անելու հաջորդ լուսաբացին ինքը գյուղի մի քանի տղամարդկաց հետ բարձրացել է սար ու տեսել մատուռի պատին հայտնված խաչը:

«Երկար և մանրամասն ուսումնասիրել ենք. մարդու ձեռքի գործ չէ: Եթե նույնսիկ ենթադրենք, որ մարդու ձեռքի գործ է, ապա մեկ գիշերվա ընթացքում է դա եղել, բայց տեղում նույնիսկ փոշի չկա, իսկ պատկեն էլ բավականաչափ հարթ է: Գուցե այն եղել, իսկ մենք չենք նկատել, ինչը քիչ հավանական եմ համարում: Իհարկե, կարող ենք տարբեր վարկածներ բերել, թե ինչպես կարող էր խաչը հայտնվել մատուռի պատին, բայց ես ավելի հակված եմ վստահելու տեղաբնակների հավատքի ուժին»,- հավելեց Թումասյանը:

Լուսանկարները՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից: