Վատիկանում հայտնել են վիրահատությունից հետո Հռոմի պապի վիճակի մասին
copy image url

Վատիկանում հայտնել են վիրահատությունից հետո Հռոմի պապի վիճակի մասին

Ավելին 3 տարի առաջ - 21:32 05-07-2021

Վատիկանը տեղեկացրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակի մասին՝ աղիների վիրահատությունից հետո: Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Մատեո Բրունին լրագրողներին պատմել է, թե ինչպես է իրեն զգում հովվապետը:

Նա նշել է, որ վիրահատությունը տևել է գրեթե երեք ժամ: Հիմա Պապը հիվանդանոցում է, նա գիտակից վիճակում է և իրեն լավ է զգում: Բրունին նշել է, որ եթե պոնտիֆիկոսի մոտ բարդություններ չսկսվեն, ապա հիվանանոցում նա կմնա մեկ շաբաթ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանցիսկոս պապը աղիքի պլանային վիրահատության է ենթարկվել՝ սիգմոիդ աղիքի դիվերտիկուլային հիվանդության պատճառով: Վիրահատությունը տեղի է ունեցել ընդհանուր անզգայացման տակ: Հռոմի Պապը վիրահատվել է Հռոմի Ջեմելի անվան հիվանդանոցում