Հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակվել է Հռոմի պապի լուսանկարը
copy image url

Հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակվել է Հռոմի պապի լուսանկարը

Արտաքին 1 ամիս առաջ - 23:21 16-03-2025
Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը։

Լուսանկարում Ֆրանցիսկոս պապը կրում է պահքի պատարագի զգեստներ՝ նստած հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց:

Վատիկանը հայտնել է, որ նա այլ քահանաների հետ մասնակցում է պատարագին։

Սա Պապի առաջին լուսանկարն է այն պահից, երբ նա փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով: Նաև առաջին անգամն է, որ Հռոմի պապն այդ ժամանակահատվածում մասնակցել է պատարագ մատուցելուն։