Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է Հռոմի «Gemelli» հիվանդանոց, գրում է BBC-ն՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի պաշտոնական հայտարարությունը։
88-ամյա պապը փետրվարի 14-ին հիվանդացել է բրոնխիտով և հոսպիտալացվել։ Փետրվարի 17-ին նրա վիճակը վատթարացել է շնչառական ուղիների պոլիմիկրոբային վարակի պատճառով, ինչը պահանջում էր նրա բուժման փոփոխություն՝ «բարդ կլինիկական իրավիճակը» լուծելու համար։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի, ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ։ Նրան անհրաժեշտ է կատարյալ հանգիստ, ուստի նա չի կարողացել կատարել իր ավանդական շաբաթական աղոթքը կիրակի օրը՝ փետրվարի 16-ին: