Բժիշկը առանց հաբերի գլխացավը հաղթահարելու միջոց է նշել
copy image url

Բժիշկը առանց հաբերի գլխացավը հաղթահարելու միջոց է նշել

Ավելին 3 տարի առաջ - 16:10 04-07-2021

Թերապևտ Միխայիլ Կոգտևը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել գլխացավն առանց հաբերի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բոլոր գլխացավերը կարելի է բաժանել երկու տեսակի. առաջնային՝ ինքնուրույն հայտնվող և երկրորդական, երբ գլխացավը հիվանդության հետևանք է: Առանց դեղերի կարելի է ազատվել միայն առաջնայիններից», - բացատրել է նա:

Մասնագետի խոսքով՝ ամենից հաճախ գլուխը ցավում է լարվածությունից, որն առաջանում է սթրեսի, տագնապի, տագնապային խանգարման արդյունքում: Ուղեղի ինտենսիվ աշխատանքի պատճառով մկանների լարվածություն է առաջանում: Այս դեպքում ցավը կարելի է վերացնել առանց դեղերի՝ թուլանալու օգնությամբ: Թերապևտը խորհուրդ է տալիս խորհել, զբաղվել յոգայով և շնչառական վարժություններից, քանի որ դա շեղում է մարդու ուշադրությունը նրա խնդիրներից և ներքին բախումներից:

Միևնույն ժամանակ, միգրենի դեպքում Կոգտևը խորհուրդ է տալիս դիմել բժշկի, քանի որ այդպիսի ցավ կարող է առաջանալ սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի և ինսուլտի պատճառով:

«Կարևոր է, որ մարդը կարողանա գնահատել գլխացավի ուժգնությունը: Դա կարելի է անել առանց հատուկ գիտելիքների: Օրինակ՝ կարող եք օգտագործել զրոյից 10-ը սանդղակ, որտեղ զրոն ցավի բացակայության ցուցիչն է, իսկ 10-ը՝ անտանելի գլխացավը: Մինչև 5 միավոր ցավը կարող է ինքնուրույն կառավարվել: Այլ դեպքերում անհրաժեշտ է մասնագետի օգնությունը»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ բժիշկները պատմել են, թե ինչի հետ կարող են կապված լինել համառ գլխացավերը: