Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը անվանել է կերակրափողի քաղցկեղի ախտանշանը, որին պետք է ուշադրություն դարձնել ուտելու ընթացքում:
«Ռոսիա1» հեռուստալիքի եթերում նա բացատրել է, որ ախտանշանը արտահայտվում է կոկորդում տհաճ զգացողությամբ, որը խանգարում է կուլ տալուն: Գիտական լեզվով երևույթը կոչվում է դիսֆագիա: Ըստ բժշկի՝ ժամանակի ընթացքում հիվանդը դժվարանում է նույնիսկ հեղուկ կուլ տալ:
Դիսֆագիայի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի և պարզել պատճառը: