Ռուսական զորքերը մոտեցել են Ուկրաինայի ԶՈւ մատակարարման խոշոր հաբերի կարեւոր մայրուղուն. ՏԱՍՍ
copy image url

Ռուսական զորքերը մոտեցել են Ուկրաինայի ԶՈւ մատակարարման խոշոր հաբերի կարեւոր մայրուղուն. ՏԱՍՍ

Արտաքին 8 ամիս առաջ - 12:37 10-08-2024
Ռուսական զորքերը մոտեցել են Ուկրաինայի ԶՈւ մատակարարման խոշոր հաբերի կարեւոր մայրուղուն պոկրովսկյան ուղղությամբ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրին։

«Մոտեցել ենք Դոնեցկ-Կրանսոարմեյսկ մայրուղուն (ուկրաիներեն անվանումը՝ Պոկրովսկ) Նովոգրոդովկայի շրջանում։ Դա, ըստ էության, ուկրաինական խմբավորման մատակարարման կարեւոր մայրուղին է այս ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հենց այս մայրուղով է ստացվում ուկրաինական ուժերի մատակարարումը Ուկրաինսկում, Սելիդովում եւ Նովոգրադովկայում, ինչպես նաեւ ոչ մեծ բնակավայրերում, ներառյալ Կառլովկա գյուղը։ Այս ճանապարհով են ուկրաինական զորքերը մատակարարում ստանում Կուրախովո քաղաքում։

«Կուրախովոն գտնվում է ամենաշահեկան դիրքերում լոգիստիկայի տեսակետից։ Այնտեղ կա մուտք մի քանի ուղղություններով։ Սակայն այս դեպքում դա իրավիճակն արմատապես չի փոխում, քանի որ Կրասնոարմեյսկին մոտ քաղաքների լոգիստիկան խիստ դժվար իրավիճակում է»,- բացատրել են ուժային կառույցներում։