Աշխարհի ամենատարեց տղամարդը կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով
copy image url

Աշխարհի ամենատարեց տղամարդը կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով

Ավելին 3 տարի առաջ - 19:16 01-07-2021

Պուերտո Ռիկոյի բնակիչ, 112-ամյա Էմիլիո Ֆլորես Մարկեսը, որը, որպես աշխարհի ամենատարեց մարդ, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով: Այս մասին հաղորդվում է Guinness World Records կայքում:

Մարկեսը ծնվել է Պուերտո Ռիկոյում, 1908 թվականի օգոստոսի 8-ին: Տասը երեխաներից ամենամեծը՝ նա աշխատում էր ընտանիքի եղեգի ֆերմայում, ոռոգում և բերք էր հավաքում, խնամում էր իր կրտսեր եղբայրներին ու քույրերին:

Իր կնոջ՝ Անդրեա Պերեսի հետ, նա ապրել է 75 տարի։ Կինը մահացել է 2010 թվականին: Զույգն ուներ չորս երեխա, որոնցից երկուսը դեռ ողջ են: Էմիլիոն ունի նաև հինգ թոռ ու հինգ ծոռ:

Ըստ Էմիլիոյի՝ երկարակեցության իր գաղտնիքն այն է, որ նա սիրել է և միայն բարի գործեր է արել:

«Հայրս ինձ սիրով մեծացրեց և սովորեցրեց սիրել շրջապատին: Նա սովորեցրեց ինձ ու իմ եղբայրներին և քույրերին բարիք անել և կիսվել դրանով», - պատմել է նա: