COVID-19-ի դեմ պատվաստման ժամանակ հայտնաբերվել է աշխարհի ամենատարեց կինը
copy image url

COVID-19-ի դեմ պատվաստման ժամանակ հայտնաբերվել է աշխարհի ամենատարեց կինը

Արտաքին 3 տարի առաջ - 15:53 05-06-2021

Հնդիկ բժիշկները պատահաբար հայտնաբերել են աշխարհի ամենատարեց կնոջը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստում անցկացնելիս, հայտնում է Metro-ն:

Բժիշկները պատվաստումներ են անցկացրել Բարամուլ քաղաքում՝ տանը, նրանց պացիենտներից մեկը 124-ամյա Ռեհթի Բեգումն էր: Կինը նրանց ցույց է տվել քարտ, որի վրա նշված է եղել նրա տարիքը: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն բժիշկները դա արժանահավատ են համարում:

Ռեհթի Բեգումը վեց տարով մեծ է ճապոնուհի Կանե Տանակիից, որը 2018 թվականին համարվել է Երկրի ամենատարեց մարդը:

Բժիշկները պատմել են, որ Ռեհթի Բեգումը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: