ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը
copy image url

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը

Արտաքին 3 տարի առաջ - 12:25 12-05-2021

Լոս Անջելեսում 107 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Նորման Լոյդը, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով պրոդյուսեր Դին Հարգրոուվին: Լոյդն իր կարիերան սկսել է 1930-ականներին, իսկ ընդհանուր առմամբ նա ունի ավելի քան 60 դեր կինոյում և հեռուստատեսությունում: Մասնավորապես նա նկարահանվել է Ալֆրեդ Հիչքոկի ֆիլմերում՝ 1942 թ. «Դիվերսանտ»-ում և 1945 թ.՝ «Կախարդված»-ում:

Նա նաև առաջադրվել է «Էմմի» հեռուստատեսության մրցանակի՝ «Գործի բուն իմաստը» ֆիլմի համար, բայց որպես պրոդյուսեր:

Ըստ oldest.org մասնագիտացված ինտերնետային ռեսուրսի՝ նա կինոարտադրության ամենատարեց ներկայացուցիչն էր: