Չեխիայում առաջարկել են սկսել նախագահի իմպիչմենթի գործընթացը
copy image url

Չեխիայում առաջարկել են սկսել նախագահի իմպիչմենթի գործընթացը

Արտաքին 3 տարի առաջ - 21:50 02-06-2021

Չեխիայի խորհրդարանի Սենատի անվտանգության կոմիտեն առաջարկել է սկսել նախագահ Միլոշ Զեմանի իմպիչմենթի գործընթացը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է կոմիտեի նախագահ Պավել Ֆիշերը:

«Միլոշ Զեմանը, ըստ կոմիտեի, ի վիճակի չէ կատարել պետության ղեկավարի պարտականությունները», - ասել է Ֆիշերը:

Ըստ նրա՝ հաջորդ շաբաթ Սենատը քվեարկելու է այս առաջարկի շուրջ:

Ավելի վաղ Զեմանը հայտարարել էր, որ ապագայում կցանկանար որպես իր իրավահաջորդ տեսնել հանրապետության գործող վարչապետ Անդրեյ Բաբիշին: Նա նշել է, որ Չեխիան, բացառությամբ Բուլղարիայի, կլինի ԵՄ անդամ միակ երկիրը, որը «ղեկավարվելու է զինվորի կողմից»:

Զեմանի նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թ․: Պետության ղեկավարի ընտրությունը պետք է տեղի ունենա 2023 թվականի հունվարին: Եթե ​​ներկայիս վարչապետը առաջադրի իր թեկնածությունը, ապա, ըստ քաղաքական վերլուծաբանների, նա մեծ շանս կունենա երկիրը ղեկավարելու առաջիկա հինգ տարիներին:

Ամենից շատ դիտված