Ֆլորիդայում մի մարդ ատրճանակով սպառնացել է Starbucks-ի աշխատակցին՝ բեյգերում պանիր չլինելու պատճառով
copy image url

Ֆլորիդայում մի մարդ ատրճանակով սպառնացել է Starbucks-ի աշխատակցին՝ բեյգերում պանիր չլինելու պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 15:59 20-06-2021

Ֆլորիդայի բնակիչը անհաջող պատվերի պատճառով զենքով սպառնացել է Starbucks-ի աշխատակցին: Այս մասին գրում է Fox News-ը:

Ոստիկանության պետ Դելմա Նոել-Պրատը լրատվամիջոցներին հայտնել է, որ այդ օրը իր 23-ամյա դուստրը վաճառասեղանի մոտ պատվերներ էր ընդունում: Աղջիկը ենթարկվել է «ֆիզիկական և բանավոր սպառնալիքների»:

Հաճախորդը զայրացած էր այն բանի համար, որ իր բեյգելը սերուցքային պանիր չունի: Ֆլորիդայի բնակիչը սկսել է բղավել վաճառողուհու վրա, այնուհետև ատրճանակ է հանել: Ստանալով պանիրը՝ գնորդն անհետացել է:

Արդյունքում, 38-ամյա հանցագործը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել դաժան հարձակման և զինված կողոպուտի մեջ: Տղամարդը չի ընդունել իր մեղքը:

Աղջիկը իրավապահներին ասել է, որ գնորդը ատրճանակ չի ուղղել իր վրա․ թերևս նա «վախեցել է իր կյանքի համար»: Տղամարդն իր հերթին ասել է, որ ձեռքին ատրճանակ է պահել, քանի որ այն իբր ընկել է գրպանից: