Գողերը գողացել են 23 հազար դոլար արժողությամբ 1.5 տոննա պանիր
copy image url

Գողերը գողացել են 23 հազար դոլար արժողությամբ 1.5 տոննա պանիր

Ավելին 3 տարի առաջ - 22:14 08-04-2022
Նիդեռլանդներում կողոպտիչները գողացել են 23 հազար դոլար արժողությամբ 1.5 տոննա պանիր, գրում է Independent-ը։ Միջադեպից հետո երկրի կաթնամթերքի ֆերմաներն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները:

Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ գողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ Հյուսիսային Բրաբանտ նահանգում։ Մի խումբ ավազակներ, ներխուժելով գործարանի տարածք, այնքան պանիր են գողացել, որ դրանով լցրել են իրենց ավտոբուսը։ Վնասի մոտավոր չափը 23.000 ԱՄՆ դոլար է։

Նիդեռլանդներում կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի նախագահ Տեո Դեկերի խոսքով, գողերը գողացված արտադրանքն իրացնում են Արևելյան Եվրոպայում։

Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել կատարվածը։