Ստուգո՞ւմ եք՝ ի՞նչ որակի պանիր, հավկիթ, միս է վաճառվում. Գեղամ Նազարյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:32 13-06-2023
ԱԺ-ում քննարկվում է Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության և Բուսասանիտարիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց․ «Ստուգո՞ւմ եք՝ ի՞նչ որակի պանիր, հավկիթ, միս է վաճառվում, լոլիկի, վարունգի պարունակությունն ի՞նչ է, որովհետև մրգերը, երբ գենետիկորեն փոխվում են, մարդու առողջությունը քայքայում են: Ոլորտը բարձիթողի վիճակում է»։

«ՍԱՏՄ-ն անընդհատ ստուգումներ է իրականացնում ու ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ ստուգումների արդյունքում կասեցվել է այս կամ այն տնտեսվարողի գործունեությունը»,- ասաց Վահան Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված