Իր նախագահական քարոզարշավի շրջանակներում Դրոմի դեպարտամենտ ուղևորվելիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապտակ է ստացել մի անհայտ տղամարդու կողմից: Այս մասին հաղորդում է BFMTV-ն:
Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը մոտենում ցանկապատին, որի հետևում կանգնած էին քաղաքացիները, և այդ ժամանակ մի մարդ հարվածել է քաղաքական գործչի դեմքին:
Անհայտ տղամարդուն չեզոքացնելու համար անմիջապես խառնվել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրանք, տղամարդու ձեռքերը բռնելով, հեռացրել են Մակրոնից:
Ավելի ուշ նախագահը գնացել է տեղի հյուրանոց: