Ֆրանսիայի հարավում 13-ամյա դեռահասի են գլխատել։ հրեշավոր սպանությունը կատարվել է տեղի բնակչի կողմից։
Ըստ BFM հեռուստաալիքի, ամեն ինչ սկսվել է Մարսելում անհետացած երեխայի որոնումներից: Ինչպես հարևաններն են պատմել, տղայի գլխատված մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի գիշերը Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի Տարասկոնի տներից մեկում գտնվող պարկի մեջ:
Հետո գտել են նաև երեխայի գլուխը: Այն լքված բնակարանի լոգարանում դույլի մեջ է եղել: Ի վերջո տան, տերը հայտնաբերվել է հարևան Արլում: Նա փորձել է թաքնվել և գնդակահարվել է:
Ըստ Le Figaro- ի՝ բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են առարկաներ, որոնք սովորաբար օգտագործում են սատանայապաշտները` ծեսերի ժամանակ:
Մարդասպանը 30 տարեկան տղամարդ է եղել: Հետաքրքիր է, որ թաղամասում իմացել են, որ այդ մարդը հոգեկան հիվանդ է և ագրեսիվ: Աղբյուրները պարզել են, որ սատանիստը փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը: