Թուրքիան չի հրաժարվում ԵՄ-ին անդամագրվելուց. Թուրքիայի ԱԳ նախարար
copy image url

Թուրքիան չի հրաժարվում ԵՄ-ին անդամագրվելուց. Թուրքիայի ԱԳ նախարար

Արտաքին 3 տարի առաջ - 14:10 07-06-2021

Թուրքիայի իշխանությունները նախկինի նման հակված են Եվրոպական միություն մտնելու գաղափարին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հրապարակել է ֆրանսիական L'Opinion թերթը։

«Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չպետք է պատանդ լինեն մի քանի համառ անդամ պետության մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին։ ԵՄ-ն համընդհանուր ուժ կդառնա միայն Թուրքիայի անդամակցության դեպքում»,- նշել է նախարարը։

Միաժամանակ Չավուշօղլուն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը։ Փարիզը, նրա կարծիքով, կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կբերի ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան մտադիր է շարունակել իր ներդրումն ունենալ եվրոպական արժեքների զարգացման և պաշտպանության հարցում։

Հայտնի է, որ Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թ.։ Բանակցությունները սկսվել են միայն 15 տարի առաջ և դրանից հետո մի քանի անգամ կասեցվել են տարաձայնությունների պատճառով։

Ավելի վաղ Եվրախորհրդարանն առաջարկել էր կրկին դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցելու շուրջ:

Ձեզ գուցե հետաքրքրի