Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գազայում ցեղասպանության մեղադրանքներին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
Իսրայել Կացը շեշտել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանություն է իրականացրել։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկրից, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունն անցյալում, այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով Իսրայելը թիրախավորելով։ Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունն ինքնին խոսուն է: Իսրայելը պաշտպանում է, ոչ թե կործանում, ձեր բարբարոս դաշնակիցների դեմ»,- գրել է նա։
Նշենք, որ Էրդողանն նախօրեին հայտարարել էր, թե Թուրքիայի կողմից ներկայացված ապացույցները կօգնեն Իսրայելին պատասխանատվության ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից «Գազայում ցեղասպանության իրականացման համար»:
© factor.am