Կենտրոնական կիսապաշտպան և Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Գրանիտ Ջական մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա:
Ռոման ցանկանում է ձեռք բերել 28-ամյա շվեյցարացուն։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է ուզում խաղացողին տեսնել իր թիմում:
Աղբյուրները նշում են, որ հռոմեական ակումբն արդեն համաձայնեցրել է Ջակայի հետ քառամյա պայմանագրի պայմանները, սակայն Արսենալի հետ բանակցություններում նման հաջողությունների հասնելը դեռ չի հաջողվել:
Ռոման շվեյցարացի կիսապաշտպանի համար առաջարկել է 14 միլիոն եվրո և 3 միլիոն եվրո բոնուս, սակայն «զինագործները» ցանկանում են իրենց խաղացողի վաճառքից ստանալ 23-25 միլիոն եվրո: