Սերդար Քըլըչի հետ համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցներ․ Ռուբինյան
copy image url

Սերդար Քըլըչի հետ համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցներ․ Ռուբինյան

Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 18:38 30-07-2024
Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում եմ ունեցել հայ-թուրքական սահմանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- գրել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

Ձեզ գուցե հետաքրքրի