Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի նոր խոշոր հանքավայր
copy image url

Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի նոր խոշոր հանքավայր

Արտաքին 3 տարի առաջ - 14:40 04-06-2021

Թուրքիան բնական գազի նոր խոշոր հանքավայր է հայտնաբերել Սև ծովում: Էրդողանը շուտով հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը:

Այս պահին թուրքական հետազոտական ​​նավն աշխատում է հետախուզանավերով քողարկված շրջանում, գրում է գործակալությունը:

Առաջին հանքավայրը հավանաբար հայտնաբերվել է նախորդ տարի: Այդ ժամանակ թուրքական հորատման «Ֆաթիհ» նավը հայտնաբերել է գազի խոշոր հանքավայր, որի պաշարները գնահատվում են 320 մլրդ խորանարդ մետր: