Հրազդանում բացահայտվել է խոշոր չափերի հասնող բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է. shamshyan.com
copy image url

Հրազդանում բացահայտվել է խոշոր չափերի հասնող բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է. shamshyan.com

Ներքին 2 շաբաթ առաջ - 15:55 04-04-2025
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում (վարչության պետ Արթուր Զաքարյանի), ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության ծառայողների հետ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 5/1 հասցեում գտնվող գազալցակայանում։

Խուզարկության շրջանակներում հիմնավորվել է, որ գազալցակայանի սեփականատեր 43-ամյա Արտակ Գ․-ն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող բնական գազ և առանց համապատասխան թույլտվության՝ իրականացրել է դրա վաճառքը, խուսափելով նաև հարկային պարտավորություններից:

Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Արտակ Գ․-ն ԱԺ նախկին պատգամավոր,«Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ, Նահապետ Գևորգյանի, որդին է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: